Խճանկար

Առաջին գնորդներն սկսել են ստանալ Apple Watch խելացի ժամացույցը

1 րոպեի ընթերցում

Առաջին գնորդներն սկսել են ստանալ Apple Watch խելացի ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ն սկսել Է իր առաջին կրովի սարքի՝ Watch-ի վաճառքներն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում: Ապրիլի 24-ին խելացի ժամացույցը կստանան այն գնորդները, որոնք հասցրել են Համացանցի միջոցով առաջինը ձեւակերպել ապրիլի 10-ին մեկնարկած նախապատվերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Ինչպես նշել Է գործակալությունը, ոչ մեծ հերթ Է նկատվում Տոկիոյում (շուրջ 50 մարդ): Ըստ որում ընկերության ժամացույցի վաճառքների մեկնարկն աժիոտաժ չի հարուցել, որը սովորաբար ուղեկցում Է Apple-ի յուրաքանչյուր նոր արտադրանքի:

Վաճառքների պաշտոնական մեկնարկի ժամանակ Apple Store ֆիզիկական խանութների միջոցով ժամացույց գնել հնարավոր չի լինի: Սարքն անձամբ տեսնել եւ ստանալ կարելի Է սոսկ աշխարհի վեց խանութում. Dover Street Market-ում՝ Լոնդոնում եւ Փարիզում, Maxfield-ում՝ Լոս Անջելեսում, Colette-ում՝ Փարիզում, 10 Corso Como-ում՝ Միլանում եւ The Corner-ում՝ Բեռլինում,հաղորդել ԷTechRadar-ը: Ըստ որում նախապես անհրաժեշտ Է պահեստավորել ապրանքը, քանի որ սարքերը ներկայացված են սահմանափակ քանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում