Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն անդրադարձել է Դամասկոսի Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցում ապրիլի 23-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթքին, ինչպես նաև սրբադասման արարողությանը, որն ուղիղ եթերով Էջմիածնից հեռարձակվել է եկեղեցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աղբյուրը նաև նշել է մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը հարգելու լռության րոպեի, առաջնորդարանի բակում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու մասին: Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ Դամասկոսի հայկական եկեղեցիների զանգերը աշխարհի ողջ հայկական եկեղեցիների հետ ղողանջել են 100 անգամ:

Հայկական եկեղեցում տեղի ունեցած աղոթքին մասնակցել են քրիստոնյա համայնքի ղեկավարներ, ներկայացուցիչներ, Դամասկոսում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը:

Աղբյուրի տեղեկացմամբ, Սիրիայի Հասաքե քաղաքում հայ համայնքի անդամները նույնպես հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Դամասկոսի քաղաքապետարանը որոշում է կայացրել մայրաքաղաքի հրապարակներից մեկն անվանել «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ: Հրապարակը գտնվում է Հին Դամասկոսում՝ քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում, հայ առաքելական Ս. Սարգիս եկեղեցու մերձակայքում:

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար