Մարզային

Ծովինար գյուղում բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար

1 րոպեի ընթերցում

Ծովինար գյուղում բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հյուսիսային մասում, Մարտունի-Վարդենիս մայրուղու հարեւանությամբ, վեր բարձրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ծովինարի գյուղապետարանի աշխատակազմից, հուշարձանի պատրաստման եւ տեղադրման ծախսերը հոգացել են ծնունդով ծովինարցի, ՌԴ-ում բնակվող գործարարներ Սերոբ Սահակյանը եւ Արկադի Մանուկյանը:

Կամարաձեւ հուշարձան-խաչքարը քանդակել են Լյուդվիգ Զիրոյանը եւ Կարեն Կարապետյանը: Այն ունի 2,5 մ բարձրություն եւ 1,5 մ լայնություն: Խաչքարի կողքը վեր է խոյանում հուշասյուն, որը խորհրդանշում է ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նորաբաց հուշարձանը օծվեց Ծովինարի հոգեւոր հովիվ Տեր- Գեւորգ քահանայի եւ Արծվանիստի հոգեւոր հովիվ Տեր- Տիրատուրի ձեռամբ: Հանդիսությանը մասնակցում էր Ծովինար գյուղի ողջ հասաարակությունը: Նորաբաց հուշարձան-խաչքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին ու խնկարկեցին Ծովինարի դպրոցականները, բազմաթիվ ծովինարցիներ եւ հանդիսությանը հրավիրված հյուրեր:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում