Հասարակական

Հրդեհ է բռկվել Ադոնցի փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռկվել Ադոնցի փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 24-ին՝ ժամը 09.08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.24-ին, մարվել` 09.35-ին: «Էդուարդ Կիրակոսյան» Ա/Ձ-ին պատկանող փայտամշակման արտադրամասում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 10 ք.մ, 1 էլ. հղկիչ և շինարարական թափոններ՝ 5 ք.մ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում