Մշակույթ

«Փարոս» կամերային երգչախումբը հանդես կգա Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով

1 րոպեի ընթերցում

«Փարոս» կամերային երգչախումբը հանդես կգա Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա միջազգային մրցույթնեի դափնեկիր «Փարոս» կամերային երգչախմբի «Հիշում եմ և պահանջում» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Մանսուրյանի, Պետրոսյանի, Դյուրուֆլեի, Մորուխայի, Վիթիքերի, Բորտնյանսկու, Ստրավինսկու, Մոցարտի ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում