ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում գտնվող Dolicious Donuts ռեստորանն իր հաճախորդներին առաջարկել Է փքաբլիթներ, որոնց գինը 100 դոլար Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Post-ին, կարկանդակների պատրաստման ժամանակ օգտագործվում Է Bling H20 շշալցված ջուր՝ 39 դոլար արժողությամբ, եւ 24-կարատանոց ուտելի ոսկի:
Աղանդերը պատված Է սառեցված գինու կրեմով եւ շոկոլադա-բալասանային քացախի շաքարաշերտով: Քաղցրավենիքները զարդարված են շաքարի բյուրեղներով, որոնք ադամանդներ են հիշեցնում:
Dolicious Donuts-ի համասեփականատեր Ջեն Քամինսկին պատմել Է, որ մեկ փքաբլիթի պատրաստման համար պահանջվում Է շուրջ հինգ ժամ: Ըստ որում օգտագործվում Է գաղտնի բաղադրատոմս, որն արդեն շուրջ 40 տարվա պատմություն ունի:
2014 թվականի հոկտեմբերին Լոնդոնում պատրաստել են աշխարհում ամենաթանկ համբուրգերը: Այն զարդարել են նրբաթերթ ոսկով, օմարներով եւ սեւ ձկնկիթով: Կերակրի արժեքը, որի ստեղծման համար պահանջվել Է երեք շաբաթ, կազմել Է 1,6 հազար դոլար: