Մարզային

Ջրառատում բացվեց նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար

2 րոպեի ընթերցում

Ջրառատում  բացվեց  նահատակների հիշատակը հավերժացնող   խաչքար

ԳՅՈՒՄՐԻ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար բացվեց Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Ջրառատ համայնքում: Խաչքարի տեղադրման վայրը պատահական չէր ընտրված՝ այսուհետ համայնքի բնակիչներն անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցեն «Համբարենց տուն» կոչվող տան տարածքում, որտեղ թուրքերը 1920 թվականին այրել են գյուղի բնակիչներին: Խաչքարի հովանավորներն են Ուկրաինայում բնակվող ծննդով ջրառատցի Յայլոյան եղբարները« ովքեր նույնպես մասնակցում էին միջոցառմանը: Համայնքի ջանքերով բարեկարգվել է նաև տարածքը:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին և խաչքարի բացման կապակցությամբ շնորհավորեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը« համայնքի ղեկավար Ահարոն Ոսկանյանը« բարերար Յուրա Յայլոյանը: Խաչքարի բացման պատիվը տրվեց Յայլոյանների ընտանիքի անդամներին: «Սա մի արհավիրք էր, որը ոչնչացրեց մեր ազգի ծաղիկը: Մենք այսօր պետք է հասկանանք ու գնահատենք մեր կորցրածը: Նախ դա մարդկային մեծ կորուստ էր: Այսօր մենք ներկա ենք ու ականատեսն ենք աշխարհի կողմից հայոց եղեռնի ճանաչման գործընթացին և, սրան հակառակ, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Մենք պետք է հիշենք ու պահանջենք: Մեզանից ամեն մեկը պետք է պահանջի»,-իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Գյուղը հիմնվել է 1828 -1829 թթ. Ալաշկերտի գյուղերից գաղթած բնակիչների կողմից: Գյուղի բնակիչները 1918-1920 թթ« փորձ են արել զինված դիմադրություն ցույց տալ թուրքերին« սակայն անկարող են եղել մինչև վերջ դիմադրել: Թուրք բարբարոսները 1920թ. Շիրակի դաշտավայրի բնակչության մի մասին և գյուղի բնակիչներին փակելով «Համբարենց տուն» կոչվող շինության մեջ« կենդանի այրել են:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում