Հասարակական

Հաղթանակ թաղամասում այրվել է չգործող փայտամշակման արտադրամաս

1 րոպեի ընթերցում

Հաղթանակ թաղամասում այրվել է չգործող փայտամշակման արտադրամաս

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 23-ին՝ ժամը 06.04-ին, ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի նախկին «Սովխոզտեխնիկա» կոչվող տարածքում` չգործող արտադրամասում, այրվում է փայտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել` 08.03-ին: Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 46 հասցեում` «Ագրոսպասարկում արտադրական միավորում» ԲԲԸ-ի (տնօրեն Ս.Ս.) տարածքում այրվել է չգործող փայտյամշակման արտադրամասի (800 քմ) 600 քմ հատվածը և փլուզվել տանիքը (մոտ 600 քմ). տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում