Խճանկար

Դուբայում 15 հազար ուղտեր են մասնակցում վազքի փառատոնին

1 րոպեի ընթերցում

Դուբայում 15 հազար ուղտեր են մասնակցում վազքի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում մեկնարկել է ուղտերի փառատոնը, որը կշարունակվի տասն օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ, տեղի կունենա 360 մրցավազք, և հաղթողները կստանան մեքենաներ:

«Փառատոնն ամենակարևոր և մեծ միջոցառումն է տարածաշրջանում և համարվում է ԱՄԷ-ի ազգային հպարտությունը»,- նշել է ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյա Աբդ Ալլահ ալ Մուհեյրին: Փառատոնին մասնակցում են ողջ Պարսից ծոցի երկրների ուղտերի վազքի սիրահարները: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 22 միլիոն դոլար:

Փառատոնի շրջանակում նախատեսվում է ուղտերի աճուրդ: Տեղեկություններ կան, որ 2008թ.-ին փառատոնի ժամանակ ուղտերից մեկը վաճառվել է 5.8 միլիոն դիրհամով, որը համարժեք է 1.6 միլիոն ԱՄՆ դոլարին

Միևնույն ժամանակ, փառատոնը կառանձնանա նրանով, որ ողջ տարածաշրջանի պարողները կցուցադրեն սրերով պարեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում