Թուրքիան արգելել է Միլորադ Դոդիկի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը չի կարողացել գալ Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ինչպես հաղորդում է Radiosarajevo ռադիոկայանը` վկայակոչելով նախագահի գրասենյակը, Դոդիկը վերադարձել է Բանյա Լուկա ` Բուրգասի օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միլորադ Դոդիկի գրասենյակից հայտնել են, որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել, որ ինքնաթիռը թռչի իր երկրի տարածքով:

Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը նախատեսված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Օրերս Միլորադ Դոդիկը «1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» հայտարարություն էր ուղարկել խորհրդարան: «Հարկավոր է աշխատանքներ տանել մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ պետք է ներդրում ունենալ ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»,- ընդգծել էր Դոդիկը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը