People հանդեսը Սանդրա Բալոքին ճանաչել Է աշխարհի ամենագեղեցիկ կինը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: People հանդեսը հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքին ճանաչել Է 2015 թվականի ամենագեղեցիկ կինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության առցանց տարբերակի կայքում:Խմբագրությունը չի կազմել որեւիցե վարկանիշ եւ ընտրությունն արել Է անձնական նախապատվությունների հիման վրա՝ 50-ամյա դերասանուհու լուսանկարը զետեղելով թարմ համարի շապիկին եւ նրան անվանելով «իսկական ու ճառագող»: Լրագրողները նշել են, որ Բալոքի գեղեցկությունը չի տեղավորվում ընդհանուր ճանաչում գտած պատկերացումներում, սակայն անփոփոխ Է մնացել նրա 30 տարվա կինոկարիերայի ընթացքում:

People-ին տված հարցազրույցում կինոաստղը խմբագրությանը շնորհակալություն Է հայտնել իրեն պատվելու համար, նշելով, որ «իսկական գեղեցկությունը մայր լինելն Է»:

Սանդրա Բալոքը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» Է ստացել «Անտեսանելի կողմը» ֆիլմում խաղացած դերի համար, որը Էկրան Է բարձրացել 2010 թվականին: Նույն տարվա հունվարին նա ամուսնու՝ հեռուստահաղորդավար Ջեսի Ջեյմսի հետ միասին որդեգրել են մի տղայի՝ Լուիս Բարդոյին: 2010 թվականի ապրիլին զույգը բաժանվել Է: Բալոքն այժմ երեխային միայնակ Է դաստիարակում:

People հանդեսն ամենագեղեցիկ կնոջ կոչումը շնորհում Է ամեն տարի: 2014 թվականին հրատարակությունը թույլ սեռի ամենագրավիչ ներկայացուցիչ Էր ճանաչել դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյին:

Լուսանկարը`AFP

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում