Դավութօղլուն միջամտում է Գերմանիայի ներքին գործերին` փորձելով կանխել Ցեղասպանության բանաձևի ընդունումը. Die Welt

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անձամբ դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` փորձելով ճնշում գործադրել և կանխել Բունդեսթագում ներկայացված բանաձևում «ցեղասպանությունը» բառի գործածումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Գերմանիայի ամենախոշոր Die Welt օրաթերթը:

Լրատվամիջոցի հաղորդմամբ, ապրիլի 21-ի ցերեկը երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել այս հարցի վերաբերյալ: Դավութօղլուն նշել է, իբր 1915 թվականի դեպքերի համար «ցեղասպանություն» բառի կիրառումն անընդունելի է, քանի որ այս բառը միջազգային օրենքում հայտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում քվերակության կդրվի ամենախոշոր խմբակցությունների առաջադրած բանաձևը, որում նշվում է. «Մեկ միլիոնից ավելի էթնիկ հայերի ծրագրված բնաջնջումը և արտաքսումը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և ցեղասպանության օրինակ է»:

Դաշնային կառավարությունը դիվանագիտական նկատառումների ելենելով սկզբում խուսափում էր «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Գերմանական և միջազգային լրատվամիջոցները նաև տեսակետ են հայտնում, որ ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն իր ելույթում նույնպես կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը:

Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին հենց Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ էլ սկսվելու է լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկույցով են հանդես գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմաբկցությունները` Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ)/Քրիստոնեասոցիալիստական միությունը(ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծն` արդեն «ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը