Անկարան պետք է հասկանա, որ այսօրվա ընդունած գիծն իրեն ոչ մի տեղ չի տանի. ՀՀ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 22 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պետական գործիչների վերջին հայտարարություննեըը փաստում են, որ իր ժխտողականությամբ այդ երկրի ղեկավարությունն իրականությունից կտրվել է: «Չեմ նախանձում իրենց: Կան փաստեր, ճշմարտություններ, որոնց դեմ գնալը, նույնիսկ քողարկված, այլասերված ձեւով, չի փոխում իրականությունը: Մի բան պետք է հասկանա Թուրքիայի իշխանությունը: Այդ ժխտողական քաղաքականությամբ իրենք նմանվում են Օսմանյան կայսրության այն առաջնորդներին, ովքեր իրագործեցին այդ ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Արմենպրես»-ի հարցին, թե կարելի՞ է ասել, որ այս պահին գոյություն ունեն հայ-թուրքական հարաբերություններ, Քոչարյանն ասաց.

«Սա նոր էջ է, եւ Անկարան պետք է լրջորեն մտածի՝ այն գիծը, որը նա այսօր ընդունել է, իրեն ոչ մի տեղ չի տանում»:

Անդրադառնալով ժամեր առաջ Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին՝ Քոչարյանն ասաց, որ յուրաքանչյուր ճանաչում ոչ միայն պետք է հայությանը, այլև պետք է մարդկությանը: «Ակնհայտ է, որ նմանատիպ ճանաչումները ոչ միայն կանխարգելում են նման ոճիրները, իսկ մենք գիտենք, թե այսօր ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում, որը հղի նոր ցեղասպանական մոտեցումներով, իրադարություններով, այլեւ ամեն անգամ, երբ մարդիկ խորանում են դրա մեջ եւ ընդունում համապատասխան բանաձեւեր, ավելի մարդկային են դառնում»,- ասաց Քոչարյանը:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը