Միջազգային մամուլը Օբամային հիշեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2008թ. տված խոստումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2008թ. որպես սենատոր ու նախագահի թեկնածու տված խոստումը: Ամերիկյան լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից արձանագրում են, որ Օբաման այդպես էլ նախագահության տարիների ընթացքում չկատարեց խոստումը:

Սպիտակ տունն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը` խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից: «Սպիտակ տունը կոչ է արել Հայոց ցեղասպանության «լիարժեք, անկեղծ եւ արդարացի ճանաչմանը», սակայն հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից»,- գրում է «The New York Times» թերթը:

Թերթը հիշեցնում է 2008 թվականի քարոզարշավը, երբ Բարաք Օբաման խոստացավ օգտագործել «ցեղասապնություն» բառը և հասավ մինչև Սպիտակ տուն, սակայն նախագահության տարիների ընթացքում այդպես էլ չկատարեց իր խոստումը` «վախենալով բարկացնել Թուրքիային»: «The New York Times» թերթը գրում է, որ ի տարբերություն Օբամայի, վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորոծներն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», իսկ Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց` կոչ անելով Թուրքիային «հաշվի նստել իր անցյալի հետ»:

Ամերիկյան մեկ այլ պարբերական «The Huffington Post»-ը հրապարակել է Լորի Ջանջիգյանի բաց նամակը` ուղղված նախագահ Օբամային: Նամակում մեջբերում է արված Բարաք Օբամայի 2008 թվականի ճառից, որտեղ Օբաման ասում է, որ «հայերի ցեղասպանությունը ոչ թե անձնական կարծիք կամ ընդունված տեսակետ է, այլ վավերագրված փաստ, որն ապացուցվում է բազմաթիվ պատմական վկայություններով»: «Որպես սենատոր ես հաստատակամորեն աջակցում եմ Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունմանը և որպես նախագահ` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- իր նախընտրական ելույթներից մեկում ասել էր Բարաք Օբաման: Բաց նամակում հարց է բարձրացվում, թե «ինչի՞ է սպասում նախագահ Օբաման և ո՞ւր է նրա խոստացած ճանաչումը»: «Մի՞թե Ձեր միակ նպատակը ձայներ հավաքելն էր: Եթե այդպես է` դա ձեզ հաջողվել է»,- գրված է նամակում: Ավարտելով միտքը` նամակագիրը հիշեցնում է, որ Բարաք Օբամային քիչ ժամանակ է մնում նախագահելու և խորհուրդ տալիս` ժամանակ չկորցնել ու կատարել խոստումը:

Միջազգային հեղինակավոր CNN հեռուսատալիքն էլ, անդրադառնալով բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը, նշել է, որ Օբաման վախենում է վտանգել Թուրքիայի հետ հարաբերությունները` Մերձավոր Արևելքում աճող անկարգությունների ֆոնին: «Այդ եզրույթը բարկացնում է Անկարային, որը ժխտում է թուրք-օսմանցիների կողմից ցեղապսանության իրագործումը»,- հայտնում է հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ հայ համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և Օբամայի` ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» բառը:

Հայերեն English Русский

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին