Խճանկար

Sotheby's-ի աճուրդում 22 մլն դոլարով վաճառվել Է 100-կարատանոց սպիտակ ադամանդը

1 րոպեի ընթերցում

Sotheby's-ի աճուրդում 22 մլն դոլարով վաճառվել Է 100-կարատանոց սպիտակ ադամանդը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսպես կոչված զմրուխտի երեսակմամբ ավելի քան 100 կարատ քաշով սպիտակ ադամանդը Նյու Յորքում 22,1 միլիոն դոլարով վաճառվել Է Sotheby's-ի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է աճուրդի կայքում:

Sotheby's-ի հաղորդագրության մեջ ասված Է, որ այդ «մաքրագույն» ադամանդն «արվեստի եւ վարպետության» շատ հազվագյուտ գլուխգործոց Է «եւ բնության հրաշք»: Ադամանդը գնողի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սա առաջին դեպքը չԷ, երբ սպիտակ ադամանդն աճուրդով վաճառվել Է մի քանի տասնյակ միլիոն դոլարով: 2013 թվականին Հոնկոնգում Sotheby's-ի աճուրդում 118-կարատանոց ձվածիր սպիտակ ադամանդը վաճառվել Է 40,6 միլիոն դոլարով: Աճուրդային տան տվյալներով՝ ամենաթանկը համարվում Է 24,78 կարատ վարդագույն ադամանդը, որը 2014 թվականին Ժնեւում վաճառվել Է 46,2 մլն դոլարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում