Թուրքիան Ցեղասպանության համար պետք է ներողություն խնդրի հայերից. Բեշարա Ռաի

2 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան The Daily Star-ը, ապրիլի 21-ին` Երևան կատարելիք ուղևորությունից առաց Բեյրութի օդանավակայնում նման տեսակետ է հայտնել Անտիոքի մարոնիական համայնքիպատրիարքԲեշարա Ռաին:

Անտիոքի մարոնիական համայնքի առանջորդը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգոկեչման պաշտոնական արարողություններին: «Հայաստանում ապրիլի 24-ին կայանալիք արարողությունը Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ է: Մենք աղոթում ենք այդ մեծ ողբերության բոլոր նահատակների համար»,- ասել է Ռաին:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ցեղասպանության պատասխանտուները պետք է ներում հայցեն հայ ժողովրդից, պատրիարքը նշել է, որ ներողությունը և զղջումը եղել են հայերի, ասորիների և հույների մշատական պահանջը: «Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա և ինչի համար պետք է կոչ անել»,- հավելել է հոգևոր առաջնորդը:

Անտիոքի մարոնիպատրիարքը Հայաստանում կմնա մեկ շաբաթ և ապրիլի 28-ին կուղևորվի Ֆրանսիա, ուր հանդիպում կունենա Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

1915 թվականին Օսմանյան առաջնորդների կանխամատծած և իրականացրած Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Թուրքիան շարունակում է ժխտել իրողությունը և խուսափել ցեղասպանության հանցագործության պատասխանատվությունից:

Լուսանկարը` The Daily Star

Հայերեն English

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր