Խճանկար

Աշխարհի ամենամիանման երկվորյակները 250 հազար դոլար են ծախսել պլաստիկ վիրահատությունների համար

2 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենամիանման երկվորյակները 250 հազար դոլար են ծախսել պլաստիկ վիրահատությունների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայից Լյուսի եւ Աննա Դեսինկները ճանաչվել են աշխարհի ամենամիանման երկվորյակներն այն բանից հետո, երբ դարձել են ճապոնական կատակերգական հեռուստաշոուի աստղեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Բացարձակ նույնական արտաքինի հասնելու համար 28-ամյա աղջիկներն ստիպված 250 հազար դոլար են ծախսել պլաստիկ վիրահատությունների համար:

Նախքան վիրաբուժական միջամտություններն Էլ երկվորյակները գրեթե միանման արտաքին ունեին, բայց երազում Էին հասնել առավելագույն նմանության, ինչի համար դիմել են բժիշկներին: Արդյունքում նրանց արտաքին տեսքում տարբերություններ չի կարողացել հայտնաբերել նույնիսկ համակարգիչը, նշել Է The Daily Mail-ը:

Իրենց հայտնի դարձրած հեռուստաշուի ընթացքում Լյուսին եւ Աննան մրցել են այլ երկվորյակ քույրերի հետ՝ մարդկանց հետ տարբեր զվարճալի պատմություններ սարքելով փողոցներում: Սակայն ճապոնացի հեռուստադիտողները հենց ավստրալուհիներին են համարել առավելագույնս միանման, իսկ նրանց կատակներն՝ առավել հաջողվածները:

Ինչպես գրել Է հրատարակությունը, քույրերը ծնվել են մեկ րոպեի տարբերությամբ, գրեթե երբեք չեն բաժանվում եւ միատեսակ կերակուր են ուտում միատեսակ քաշ պահպանելու համար: Նրանք նաեւ քնում են նույն մահճակալի վրա եւ իրար մեջ բաժանում են մեկ սիրած տղայի: Լյուսին եւ Աննան հանդիպում են Էլեկտրամեխանիկ Բեն Բիռնի հետ իրենց հայրենի քաղաք Փերտից:

Պաշտոնական Է արդյոք Լյուսիի եւ Աննայի ստացած աշխարհի ամենամիանման երկվորյակների կոչումը, The Daily Mail-ը չի ճշտում:

Լուսանկարը`Լյուսի եւ Աննա Դեսինկների ֆեյսբուքյան էջից

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում