Հինգ տարվա ընթացքում Համացանցին կմիանա մինչեւ 50 մլրդ սարք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում 30-ից մինչեւ 50 մլրդ նոր սարք կմիանա Համացանցին, պնդում են «Թվային Էկոնոմիկայի ենթակառուցվածքային կարիքները» (Expanding Participation and Boosting Growth: The Infrastructure Needs ofthe Digital Economy) զեկույցի հեղինակները, որը տարածվել Է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում (ՀՏՀ)` նվիրված Է Արեւելյան Ասիայի հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա «հսկայական հնարավորություններ Է բացում տնտեսական Էքսպանսիայի եւ աճի համար, սակայն միաժամանակ լուրջ մարտահրավերներ Է նետում ենթակառուցվածքի բնագավառում», նշվում Է հետազոտության մեջ, որը ՀՏՀ-ն անցկացրել Է Boston Consulting Group-ի հետ համատեղ:

ՀՏՀ-ի Center Global Industries-ի նախագահ Ջիմ Սնեյբի խոսքով՝ զեկույցի հեղինակները «ուսումնասիրել են ամբողջ աշխարհի մարդկանց անհրաժեշտ ենթակառուցվածք եւ հավելվածներ տրամադրելու կոնկրետ հարցերը, ներառյալ նրանցից այն 4,5 միլիարդը (մեծ մասամբ զարգացող շուկաներ ունեցող երկրների բնակիչների թվից), ովքեր դեռեւս չեն միացել Համացանցին»:

2014 թվականին զարգացող շուկաներով երկրների բնակիչներին բաժին Էր ընկնում ամբողջ աշխարհի այն բնակիչների 96 տոկոսը, ովքեր դեռ Համացանցի օգտատեր չեն: Դրա հետ մեկտեղ նույնիսկ «զարգացած շատ երկրներում այն մարդկանց թիվը, ովքեր թվային ցանցեր մուտքի պոտենցիալ հնարավորություն ունեն, 30-50 տոկոսով ավելի շատ են այն մարդկանցից, ովքեր իրապես օգտվում են Համացանցից: Իսկ զարգացող շուկաների դեպքում այդ խզումը աճում Է մինչեւ 55-75 տոկոս, իսկ առանձին դեպքերում՝ մինչեւ 90 տոկոս»,-ասված Է զեկույցում:

ՀՏՀ-ի փորձագետների կողմից անցկացված ուսումնասիրությունները բացահայտել են նման վիճակի երեք գլխավոր պատճառները՝ այն բանի համոզվածությունը, որ օնլայն ներկայության իրական անհրաժեշտություն չկա (ինչը սովորաբար կապված Է տեղական լեզվով կոնտենտի բացակայության հետ), երկրորդ՝ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը եւ, վերջապես, գների մատչելիությունը:

«Տեղական լեզուներով տեղային կոնտենտի ստեղծումը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի օգտատերերի ներգրավման եւ այս կամ այն կոնկրետ վայրում կարիքների սպասարկման համար»,-ընդգծվում Է զեկույցում:

Դրա հեղինակները նաեւ եկել են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհում ակտիվորեն ընթացող ուրբանիզացման գործընթացը հետագայում Էլ ավելի կարագանա: «Հաջորդ 15 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ կվերաբնակվի քաղաքներում, ընդ որում՝ կստեղծվեն 360 նոր քաղաքներ՝ կես միլիոնից ավելի բնակչությամբ: Այդ նոր քաղաքների գրեթե 80 տոկոսը կձեւավորվի զարգացող շուկաներում»,-ասված Է զեկույցում՝ այդ կապակցությամբ ընդգծելով այսպես կոչված «խելացի քաղաքների» պլանավորման եւ ենթակառուցվածքի մշակման անհրաժեշտությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Fotolia/ Piotr Adamowicz

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում