Խճանկար

Նյու Յորքում աճուրդի կհանվի 100 կարատ քաշով սպիտակ ադամանդը

1 րոպեի ընթերցում

  Նյու Յորքում աճուրդի կհանվի 100 կարատ քաշով սպիտակ ադամանդը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 100 կարատ քաշով սպիտակ ադամանդը՝ այսպես կոչված զմրուխտե երեսակմամբ ապրիլի 21-ին Նյու Յորքում վաճառքի կհանվի Sotheby's-ի աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խիստ հազվագյուտ 100-կարատանոց անթերի ադամանդը թե՛ արվեստի, թե՛ վարպետության գլուխգործոց Է եւ թե՛ բնության հրաշք: Այս պերճաշուք ակնագործական զարդը պարունակում Է այն ամենն, ինչ կարելի Է միայն երազել գտնելու մեկ ադամանդի մեջ»,- ասված Է Sotheby's-ի հայտարարության մեջ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սա առաջին դեպքը չԷ, երբ սպիտակ ադամանդը կարող Է աճուրդով վաճառվել մի քանի տասնյակ միլիոն դոլարով: 2013 թվականին Հոնկոնգում Sotheby's-ի աճուրդում 118-կարատանոց սպիտակ ձվածիր ադամանդը վաճառվել Է 40,6 միլիոն դոլարով: Աճուրդային տան տվյալներով՝՝ամենաթանկ ադամանդը համարվում Է 24,78 կարատ վարդագույն ադամանդը, որը 2014 թվականին Ժնեւում վաճառվել Է 46,2 միլիոն դոլարով:

Լուսանկարը` AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում