Խճանկար

Եգիպտոսում հայտնաբերել են առաջին փարավոններից մեկի դամբարանը

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում հայտնաբերել են առաջին փարավոններից մեկի դամբարանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում հայտնաբերել են հինեգիպտական III գահատոհմի Խաբա փարավոնի դամբարանը, որի տարիքը գերազանցում Է 4,5 հազարը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եգիպտոսի Արաբական Հանրապետության հնության հուշարձանների եւ մշակութային ժառանգության նախարար Մամդուհ ադ Դամաթին:

Հայտնագործությունը կատարվել Է երկրի հյուսիսի Մինուֆիայի նահանգի Քուվեյսինայում: Ինչպես նշված Է գերատեսչության՝ ՏԱՍՍ-ում ստացված հաղորդագրության մեջ, գիտնականներն առաջին անգամ են այդ շրջանում գտնում հինեգիպտական շրջանի հուշարձան: Ավանդաբար օբյեկտում գտնում Էին ավելի ուշ հռոմեական դարաշրջանին վերաբերող արտեֆակտներ:

Խաբան համարվում Է Կլոր բուրգի ստեղծողը, որը գտնվում Է Սաքարայի եւ Գիզայի միջեւ: Այն չավարտված կառույց Է՝ Հին թագավորության սկզբնական շրջանի ոճով եւ իրենից ներկայացնում Է մաստաբաների շարք՝ կառուցված մեկը մյուսի վրա: Խաբայի բուրգի սկզբնական բարձրությունը կարող Էր հասնել 45 մետրի. այժմ այն 20 մետրից փոքր-ինչ ավելի Է:

Լուսանկարը`nr2.com.ua

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում