Խճանկար

Ճապոնական գնացքը սահմանել Է արագության նոր համաշխարհային ռեկորդ՝ ժամում 603 կիլոմետր

1 րոպեի ընթերցում

Ճապոնական գնացքը սահմանել Է արագության նոր համաշխարհային ռեկորդ՝ ժամում 603 կիլոմետր

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մագնիսական բարձով գնացքի (մագլեւ) մշակման հաջորդ փուլը կդառնա դրա շարժման կայունության ու անվտանգության բարձրացումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին ՏԱՍՍ-ին հայտարարել Է JR Tokai երկաթուղային ընկերության ներկայացուցիչն այն բանից հետո, երբ Յամանասիի լեռնային պրեֆեկտուրայում ընկերության 42-կիլոմետրանոց թեստային գծում սահմանվել Է արագության նոր համաշխարհային ռեկորդ՝ ժամում 603 կիլոմետր:

Նախորդ ռեկորդը՝ ժամում 590 կիլոմետր, սահմանվել Էր ապրիլի 16-ին:

2011 թվականին Ճապոնիայի իշխանությունները հավանություն են տվել Տոկիոյի եւ Հոնսյու կղզու կենտրոնական մասի Նագոյա խոշոր քաղաքի միջեւ 286 կիլոմետր երկարությամբ մագնիսական բարձով գնացքների առաջին առեւտրային գծի կառուցման պլանին: Դրա շինարարությունն սկսվել Է անցյալ տարի եւ կավարտվի 2027 թվականին: Նախագծի արժեքը գնահատվում Է 5,5 տրիլիոն իեն (45,8 միլիարդ դոլար): Մինչեւ 2045 թվականն ուղեգիծը ենթադրվում Է երկարացնել մինչեւ Օսակա՝ կարեւոր տնտեսական կենտրոն Հոնսյու կղզու հարավ - արեւմուտքում:

Մագնիսական բարձով ճեպընթացը Տոկիոյի եւ Նագոյայի միջեւ հեռավորությունը կհաղթահարի 40 րոպեում՝ ժամում 500 կիլոմետր միջին արագությամբ:

Լուսանկարը`EPA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում