Մարզային

Գեղարքունիքում շարունակում են որոնել անհետացած ձկնորսին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում շարունակում են որոնել անհետացած ձկնորսին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում անհետացած ձկնորս Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ապրիլի 20-ին՝ ժամը 09.19-ին, քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էր մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել էր Ա. Մ.-ի ռետինե մեկ տեղանոց նավակը: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացրել են որոնողական աշխատանքներ:Ապրիլի 20-ին՝ ժամը 14.10-ին, քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում