Խճանկար

Sony-ն ներկայացրել Է Z4 ֆլագմանը

1 րոպեի ընթերցում

Sony-ն ներկայացրել Է Z4 ֆլագմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Sony-ն ներկայացրել Է իր նոր սմարթֆոնը՝ Xperia Z4-ը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին:

Սարքը, ինչպես եւ նախորդ Z3-ը, ունի մետաղական շրջանակով կորպուս, 5,2-դյույմանոց LCD-Էկրան (1080 փիքսել լուծաչափ), փոշե- եւ խոնավապաշտպանություն: Սակայն նոր սմարթֆոնն անցյալ տարվա ֆլագմանի համեմատությամբ դարձել Է ավելի նեղ՝ 6,9 միլիմետր հաստությամբ եւ ավելի թեթեւ՝ 144 գրամ: Նկատելի նորամուծություն Է դարձել բարելավված ճակատային խցիկը. այն հանդերձված Է լայնանկյուն օբյեկտիվով եւ պատկերի թվային կայունացմամբ: Նաեւ հայտնվել Է թայմեր սելֆիի համար:

Z4-ն ստացել Է Snapdragon 810 ութշարքային պրոցեսոր՝ 2 գիգահերց տակտային հաճախությամբ, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ եւ հիմնական 20,7-մեգափիքսելանոց խցիկ: Մարտկոցի ունակությունը կազմում Է 2930 միլիամպեր-ժամ:

Ըստ ընկերության հայտարարությունների՝ Sony-ն նոր սարքով մտադիր Է գրավել բարձրագույն գնային կատեգորիայի սմարթֆոնների շուկան՝ մրցակցելով Samsung եւ Apple ֆլագմանների հետ:

Լուսանկարը`Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում