Մեծ Բրիտանիայում Քեյթ Միդլթոնին պատրաստ է ընդունել ևս երկու ծննդատուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ևս երկու ծննդատներ պատրաստ են ընդունել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը, արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխան կարող է լույս աշխարհ գալ ցանկացած պահի և ամենահավանական կլինիկան, որտեղ նա կծննդաբերի, լոնդոնյան սուրբ Մերի հիվանդանոցի Lindo Wingմասնավոր համալիրն է:

Թագավորական ընտանիքի օգնականների խոսքով, հավանականություն կա, որ մոտակա մի քանի օրերին Միդլթոնը Բալկաբերիում կայցելի իր ծնողներին: Նա նաև կարող է մեկնել Նորֆոլկում գտնվող Անմեր Հոլ նստավայր: Արդյունքում, երկու տեղական ծննդատներ զգոն պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել նրան: Ծննդատներից մեկը Ռեդինգում գտնվող Royal Berkshire հիվանդանոցն է, մյուսը Ելիզավետա թագուհու՝ Կինգս Լինում գտնվող հիվանդանոցը:

Թերթը նաև նշել է, որ վերոնշյալ հիվանդանոցներում դքսուհու ծննդաբերելու դեպքում նորածինը կդառնա 85 տարվա ընթացքում բրիտանական ընտանիքի առաջին անդամը, ով ծնվել է Լոնդոնի սահմաններից դուրս:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները խաղադրույք են կատարում թագավորական ընտանիքի երեխայի սեռի և անվան վրա:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում