Խճանկար

Ավստրալիայի վարչապետը յոթ վայրկյանում մեկ գավաթ գարեջուր Է խմել

2 րոպեի ընթերցում

  Ավստրալիայի վարչապետը յոթ վայրկյանում մեկ գավաթ գարեջուր Է խմել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կառավարության ղեկավար Թոնի Էբոտը կարողացել Է յոթ վայրկյանում մեկ պինտա (շուրջ 0,57 լիտր) գարեջուր խմել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Australian Women’s Weekly-ը: Facebook-ում հրապարակման պահից ի վեր երկու օրում քաղաքական գործչին պատկերող տեսագրությունն ավելի քան 100 հազար դիտում Է հավաքել:

Ապրիլի 18-ին երկրի վարչապետը հանգստացել Է Սիդնեյի բարերից մեկում, որտեղ նշել են ռեգբիի UTS Bats ակումբի խաղացողների հաղթանակը: Տեսնելով քաղաքական գործչին՝ թիմի մարզիչ Սայմոն Քերոդուսն Էբոտին հրավիրել Է խաղացողների հետ մեկական շիշ գարեջուր խմելու: «Ես մոտեցա Թոնիին եւ հետաքրքրվեցի, թե նա չի կամենա արդյոք խմել մեզ հետ»,- պատմել Է Քերոդուսը:

Դրանից հետո երկրի վարչապետը հակիրճ ճառով ելույթ Է ունեցել խաղացողների առջեւ, իսկ այնուհետեւ մեկ շնչով դատարկել գարեջրի գավաթը:

Սա արդեն առաջին դեպքը չԷ, երբ ավստրալացի քաղաքական գործիչները ցուցադրում են խմելու իրենց ունակությունը: Մասնավորապես, երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը քոլեջում ուսանելու ժամանակ կարողացել Է երկու գավաթ գարեջուրը խմել 11 վայրկյանում: Ավելի ուշ նա մեկ անգամ չԷ, որ մասնակցել Է նման հանպատրաստից մրցումների:

Facebook/The Australian Women's Weekly

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում