Հայոց ցեղասպանություն

Ավստրալահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսության դիմաց

1 րոպեի ընթերցում

Ավստրալահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսության դիմաց

ՍԻԴՆԵՅ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրալիայի հանձնախումբը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Նոր Հարավային Ուելսում գտնվող Թուրքիայի հյուպատոսության դիմաց տեղի կունենա երթ եւ բողոքի ակցիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.au.com-ը, բողոքի ակցիայով ավստրալահայերը կպահանջեն Թուրքիայից առերեսվել սեփական պատմությանն ու ճանաչել Օսմանյան Թուրքիայի վերջին տարիներին 1,5 միլիոն հայերի, հարյուր հազարավոր ասորիների եւ հույների ցեղասպանությունը: Բողոքի ակցիայի մեկնարկը կիտրվի Ավստրալիայի ժամանակով 15:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում