Տնտեսություն

Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործակցությունը Չեխիայի հետ տնտեսության բնագավառում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործակցությունը Չեխիայի հետ տնտեսության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես գոհունակությամբ արձանագրվել է տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում: Նախարար Մլադեկը նշել է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո էլ Չեխիան, ինչպես և Եվրոպական միության այլ երկրներ, պատրաստակամ է շարունակելու տնտեսական համագործակցությունը ՀՀ հետ ողջ հնարավոր ծավալով: Դեսպանը Սեյրանյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը ևս հաստատակամ է շարունակելու գործակցությունը տնտեսության բնագավառում:

Անդրադարձ է կատարվել 2014թ. սեպտեմբերին Երևանում անցկացված տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո ուրվագծված մի քանի հեռանկարային ծրագրերին, հատկապես գյուղատնտեսության և էներգետիկայի բնագավառներում:

Քննարկվել են ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերին, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում