Քաղաքականություն

ԵԱՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով. Շարմազանով

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսում:

«Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ Նախագահի որոշումն արդարացված էր, եւ պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Միությանն անդամակցելով` Հայաստանի Հանրապետությունը դարձավ շուրջ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Կցանկանայի կարեւորել նաեւ էժան էներգակիրների հասանելիությունը, ինչը Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունի: Հայաստանի Հանրապետությունը սահմանին գազը ստանում է 189 ԱՄՆ դոլարով, իսկ նավթամթերքը ներկրում է 30 տոկոս ազատված մաքսատուրքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Էդուարդ Շարմազանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում