Վանի քաղաքային խորհրդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի քաղաքային խորհրդի հերթական նիստի ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության և Իրաքում տեղի ունեցած և «Հալեփչեի կոտորածի» անվանում ստացած դեպքերի զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, խորհրդի նիստի ժամանակ խոսել են Վանի քաղաքային խորհրդի նախագահ Ջայիթ Բոզբայը և քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության խմբակցության խոսնակ Ռամազան Ալվերը:

Իր ելույթի ժամանակ Ալվերը նշել է, որ 1915 թվականին կատարվածը մարդկային ողբերգություն է՝ ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ չնայած անցել է արդեն 100 տարի, սակայն տեղի ունեցածի հետևանքները զգացնել են տալիս մինչ օրս:

«Այդ ժամանակաշրջանում 1.5 միլիոն հայ իր տեղից, հայրենիքից աքսորվեց: Սա ցեղասպանություն էր, մարդկային ողբերգություն: Թեպետ անցել է 100 տարի, սակայն պետության քաղաքական իշխանությունները շարունակում են փորձել կոծկել կատարվածը: Դա ոչ մի օգուտ չի բերի ժողովուրդների ապագային և եղբայրությանը»,- նշել է նա:

Ալվերը, անդրադառնալով Հռոմի պապի՝ Վատիկանում հնչեցրած խոսքերին, ընդծել է, որ Հռոմի պապը ճիշտ խոսքերով է բնորոշել կատարվածը:

Հայերեն English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը