Խճանկար

Ֆրանսիայում ավտովթարից միլիոն մեղու Է խեղդվել սեփական մեղրի մեջ

1 րոպեի ընթերցում

 Ֆրանսիայում ավտովթարից միլիոն մեղու Է խեղդվել սեփական մեղրի մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 72 մեղվափեթակ տեղափոխող բեռնատարը, որոնցից յուրաքանչյուրում շուրջ 20 հազար մեղու Էր գտնվում, Ֆրանսիայի Սոսնակ քաղաքից ոչ հեռու բախվել Է մարդատար ավտոմեքենայի: Հարվածի հետեւանքով փեթակները ջարդվել Էին, իսկ մեղուների մեծ մասը սատկել՝ խեղդվելով սեփական մեղրի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տասնյակ հազարավոր միջատների հաջողվել Է փրկվել, եւ նրանք գրոհել են միջադեպի վայր ժամանած ոստիկանների ու փրկարարների վրա: Վթարի հետեւանքով կորուստը, նախնական տվյալների համաձայն, կազմել Է ավելի քան 7 հազար եվրո:

Ֆրանսիան եվրոպական մեղվաբուծության կենտրոններից մեկն Է: Մոտավոր գնահատումներով՝ երկրում կա շուրջ 69 հազար մեղվաբույծ: Մեղրի հիմնական արտադրությունը կենտրոնացած Է երկրի հարավ-արեւմուտքում՝ Միջերկրական ծովի ափին, որտեղ կլիման թույլ Է տալիս մեղվաբուծությամբ զբաղվել ամբողջ տարվա ընթացքում:

Լուսանկարը`РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում