Խճանկար

Դուբայում զբոսաշրջիկների համար դատարան կգործի

1 րոպեի ընթերցում

Դուբայում զբոսաշրջիկների համար դատարան կգործի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում նախատեսվում է ստեղծել հատուկ դատարան, որը կզբաղվի զբոսաշրջիկների օրինախախտ գործերով:

Այս մասին հայտնում է Arabian Business-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էմիրությունների իշխանությունները տեղեկացնում են, որ օրական բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանում Դուբայ, և նրանք շատ հաճախ փոքր օրինախախտումներ են կատարում: Օրինակ, օգտագործում են ալկոհոլ կամ ղեկին նստում են ալկոհոլ օգտագործած վիճակում:

Կոնկրետ չի նշվում, թե դատական կառույցը երբ կսկսի գործել, միայն հայտնի է, որ աշխատանքները կսկսվեն 2015թ. ընթացքում:

Աղբյուրի տեղեկացմամբ, դատարանը չի զբաղվի դատական լուրջ գործերով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում