Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության թեմայով Ստամբուլի կոնֆերանսը տեղի է ունենալու Բողազիչիի համալսարանում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թեմայով Ստամբուլի կոնֆերանսը տեղի է ունենալու Բողազիչիի համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թեմայով Ստամբուլի Բիլգի համալսարանում չեղյալ հայտարարված կոնֆերանսը տեղի կունենա Բողազիչիի համալսարանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:

«Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» խորագիրը կրող կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 26-ին: Այն կմեկնարկի տեղական ժամանակով 10:00-ին և կտևի մինչև 18:30-ը: Կոնֆերանսում ելույթներով հանդես կգան գիտնականներ Դիրք Մոսեսը, Փընար Դոսթ-Նիյեգոն, Ուղուր Ումիթ Ունգորը, Մեհմեթ Փոլաթելը, Քեյթ Դավիդ Վաթենփաուխը, Նորման Նայմարքը, Քեթի Քարմայքլը, Ջեյ Ուինթերը, Ֆաթմա Մյուգե Գյոքչեքը, Մելիսա Բիլալին: Փակման խոսքով հանդես կգան Բյուլենթ Բիլմեզը, Այհան Աքթարը, Սեպուհ Արսլանյանը և Ռոբերտ Ֆիսկը:

Կոնֆերանսը կազմակերպվում է Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարանի և Թուրքիայի պատմության հիմնադրամի կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում