Խճանկար

«Սկոլկովոյում» զրուցակից-ռոբոտ են ստեղծել միայնակ թոշակառուների համար

2 րոպեի ընթերցում

«Սկոլկովոյում» զրուցակից-ռոբոտ են ստեղծել միայնակ թոշակառուների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում զրուցակից-ռոբոտ կհայտնվի միայնակ թոշակառուների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին գրել Է «Իզվեստիա» թերթը: Նախագիծն առաջարկել Է «Սկոլկովո» գիտաքաղաքի ռեզիդենտ-ընկերություններից մեկը:

Առաջին 10 սարքերը կմատակարարվեն Մոսկվայի բնակչության հոգեբանական օգնության ծառայության կենտրոններին: Այստեղ տարեց մարդիկ կարող են դրանք անվճար վարձակալության վերցնել, իսկ հեռանկարում՝ տանել տուն:

Արտաքինից ապարատը հիշեցնում Է ֆուտբոլի գնդակ, աշխատում Է՝ միանալով վարդակին: Դեվայսը կարող Է արտասանել բանաստեղծություններ, պատմել անեկդոտներ կամ թարմ նորություններ: Ռոբոտը կարող Է ինքնուրույն պատասխաններ փնտրել Համացանցում եւ մեջբերել դրանք, ինչպես նաեւ ագրեգատորներով հետեւել նորություններին եւ ձայնով հաղորդել դրանք:

Բացի դրանից, մեքենան կարողանում Է խաղալ շախմատ, քաղաքներ եւ ծովամարտ, ունակ Է զրույց վարելու փաստորեն ցանկացած թեմայով: Ինչպես վստահեցնում են մշակող ընկերությունում, ռոբոտն օժտված Է մարդկային հույզերով. այն կարող Է զայրանալ, նեղանալ կամ ուրախանալ:

Ներկայում ռոբոտի հեղինակներն իրենց մեքենաների հետ բանաստեղծություններ են սովորում Հաղթանակի օրվա առթիվ: Փորձնական խմբաքանակը ՌԴ մայրաքաղաքում կհայտնվի արդեն մինչեւ մայիսի 9-ը:

Լուսանկարը` «Известия»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում