Խճանկար

Honda-ն եւ Daihatsu-ն գլխավորել են ավտոմոբիլների հուսալիության վարկանիշը

1 րոպեի ընթերցում

Honda-ն եւ Daihatsu-ն գլխավորել են ավտոմոբիլների հուսալիության վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bentley-ն եւ Porsche-ն նվազ հուսալի ավտոմեքենաներն են ճանաչվել այն չորս տասնյակ մակնիշներից, որոնք ներառվել են Մեծ Բրիտանիայի Reliability Index ընկերության հետազոտության մեջ: Վարկանիշը գլխավորել են Honda-ն եւDaihatsu-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության կայքում հրապարակված հետազոտությունը կատարելիս հաշվի են առնվել նորոգման տարբեր տեսակների բոլոր գործոնները, համալրող մասերի գները եւ խափանումների հաճախականությունը: Ընդամենը վարկանիշում տեղ Է գտել 39 ավտոմոբիլ:

Առաջին տասնյակը, բացի նշված առաջատարներից, կազմել են Suzuki-ն, Toyota-ն, Chevrolet-ն, Mazda-ն, Ford-ը, Lexus-ը, Skoda-ն եւ Hyundai-ն:

Volvo-ն, BMW-ն, Mercedes-Benz-ը եւAudi-ն զբաղեցրել են 26-րդ, 28-րդ, 32-րդ եւ 34-րդ հորիզոնականները: Վարկանիշի հետնամասում են հայտնվել Alfa Romeo-ն, Land Rover-ը, Porsche-ն եւBentley-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` wikipedia

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում