Ողբերգություն ծովում. մուսուլմաններին մեղադրում են քրիստոնյաներին սպանելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 15 մուսուլման գաղթականների, որոնք, ինչպես կասկածում են, Իտալիա անօրինական ներգաղթյալների փոխադրող նավից դուրս են նետել 12 քրիստոնյաների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ականատեսների ասելով՝ նավի վրա վեճ է բռնկել, որի ընթացքում Գանայից եւ Նիգերիայից քրիստոնյա գաղթականներին ծովն են նետել: Ենթադրվում է, որ նրանք բոլորն էլ զոհվել են:

Իտալիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ փչովի նավակում ընդամենը եղել է 105 մարդ:

Սիցիլիական Պալերմո քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել կրոնական հողի վրա ծանրացուցիչ հանգամանքներում սպանություններ կատարելու համար:

Մեղադրյալները Գվինեայից, Մալիից, Կոտ դ՛Իվուարից եւ Սենեգալից սերվածներ են:

Նաեւ հաղորդվում է, որ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա գաղթականների փոխադրող մեկ այլ նավակ ապրիլի 16-ին շրջվել է Միջերկրական ծովում, ինչի հետեւանքով խեղդվել է 40 մարդ: Ըստ որոշ տվյալների՝ ապրիլի 15-ին համանման հանգամանքներում զոհվել են 400-ից ավելի գաղթականներ:

ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալության տվյալներով՝ 2014 թվականին Միջերկրական ծովում զոհվել է գրեթե 3,5 հազար մարդ, որոնք փորձել են հասնել Եվրոպա:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը երկկողմ առևտրաշրջանառության ավելի մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԳ նախարար

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան