Հայոց ցեղասպանություն

Հունահայ երիտասարդները ԱՄՆ-ին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Հունահայ երիտասարդները ԱՄՆ-ին կոչ են արել  ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱԹԵՆՔ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հունահայ երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել Հունաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց` պահանջելով աչք չփակել պատմական իրողության վրա եւ ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատ օր»-ը, երիտասարդները հուշագիր են հանձնել դեսպանատան աշխատակցին, որտեղ նրանք կոչ են արել ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին անհապաղ քայլեր ձեռնարկել Ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Նրանք նաեւ հորդորել են ամերիկյան կառավարությանը` ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունն ու քայլեր ձեռնարկի նյութական եւ ոչ նյութական կորուստների հատուցման եւ հայ ժողովրդի տարածքային սեփականության վերականգնման ուղղությամբ:

«Կոչ ենք անում ամերիկյան կառավարությանը` դառնալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավի կարեւոր դերակատարներից մեկը` որպես նախաքայլ այլ ցեղասպանությունների կանխարգելման համար»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում