Խճանկար

Դուբայում դատարան Է ստեղծվելու զբոսաշրջիկների համար

1 րոպեի ընթերցում

Դուբայում դատարան Է ստեղծվելու զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում ստեղծվելու դատարան, որը հետաքննելու Է բացառապես զբոսաշրջիկների կողմից կատարված փոքր խախտումները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Arabian Business հրատարակությանը:

Վերջինիս տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում Է Դուբայի դատարանի աղբյուրին, նոր դատարանը առաջին գործերը կսկսի քննել 2015 թվականի վերջին:

Նման գործերի օրինակներ կարող են դառնալ ալկոհոլի օգտագործումը, անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը եւ այլ դեպքեր:

Հրատարակության աղբյուրի կարծիքով՝ այդ կառույցի ստեղծումը կարագացնի նման մանր իրավախախտումների հետաքննությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` arabianbusiness.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում