ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայում ապրիլի 16-ին սահմանվել Է մագնիսական բարձով գնացքների (մագլեւ) համար արագության համաշխարհային ռեկորդ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով JR Tokai երկաթուղային ընկերությանը, 18-կիլոմետրանոց պոլիգոնում կատարված փորձարկումների ընթացքում թեստային շարժակազմը հասել Է ժամում 590 կիլոմետր արագության:
Ըստ ընկերության հաղորդագրության՝ յոթ վագոնից բաղկացած շարժակազմի առավելագույն արագությունը պահպանվել Է 19 վայրկյանի ընթացքում: Ըստ որում JR Tokai-ում նշում են, որ ներկայիս ռեկորդը ճապոնական մագլեւի (մագնիսական բարձով գնացքի) հնարավորությունների սահմանը չԷ, եւ մտադիր են մոտ ժամանակներս գնացքի արագությունը հասցնել ժամում մինչեւ 600 կիլոմետրի:
Նախորդ ռեկորդը Յամանասիի պրեֆեկտուրայի նույն թեստային ուղեգծում սահմանվել Է 2003 թվականի դեկտեմբերին եւ կազմել Է ժամում 581 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA/FRANCK ROBICHON