Խճանկար

Ամերիկացիների շուրջ 6 տոկոսը պլանավորում Է Apple Watch գնել

3 րոպեի ընթերցում

Ամերիկացիների շուրջ 6 տոկոսը պլանավորում Է Apple Watch գնել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների շուրջ 6 տոկոսը պլանավորում Է գնել Apple Watch: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում այն հարցման տվյալները, որն անցկացրել են Reuters գործակալությունը եւ Ipsos հետազոտական կազմակերպությունը:

Հարցմանը մասնակցած կանանց 4 տոկոսը եւ տղամարդկանց 9 տոկոսը Apple ընկերության «խելացի ժամացույցն» ավելի շուտ համարում են «բարձր» մոդայի բաղադրատարր, քան տեխնոլոգիական գաջեթ: Ժամացույցի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են դրսեւորել 18-ից մինչեւ 28 տարեկան տղամարդիկ՝ հարցվածների 34 տոկոսը: Հետազոտությանը մասնակցել են 1829 ամերիկացիներ:

Ինչպես նշում Է գործակալությունը, եթե հարցումն անցկացվեր ԱՄՆ-ի բնակչության 2014 թվականի մարդահամարի տվյալների կանխատեսման հիման վրա եւ առանց երիտասարդների հաշվառման, ապա Apple Watch ձեռքբերել ցանկացողների թիվը կկազմեր շուրջ 15 միլիոն:

Շուկաների կանխատեսումների համաձայն, Apple Watch-ի ընդհանուր վաճառքները 2015 թվականին կկազմեն մոտավորապես 10-32 միլիոն հատ: Gartner հետազոտական կազմակերպության վերլուծաբան Վան Բեյքերը կարծում Է, որ ամերիկյան ընկերությանը դժվարությամբ կհաջողվի մոտենալ այդ արդյունքին:

ԱՄՆ-ում Apple Watch-ի նախնական պատվերների ընդունումը մեկնարկել Է ապրիլի 10-ին: Դրանց արժեքը տատանվում Է 349-ից մինչեւ 17 հազար դոլար՝ կախված մոդելից ու այն նյութից, որից դրանք պատրաստվել են:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Apple ընկերության «խելացի ժամացույցներ» շարքում հայտնվել Է բացառիկ տարբերակ, որը պատրաստվել Է ալմաստների եւ թանկարժեք քարերի օգտագործմամբ: Ինչպես տեղեկացրել Է Կալիֆոռնիայի ԿՌՍՍ ռադիոկայանը, Մեծ Բրիտանիայի՝ անհատական պատվերների կատարման Goldgenie Global ընկերությունն Apple-ի հետ համապատասխան համաձայնության Է հասել լյուքս բարձրագույն կատեգորիայի «խելացի ժամացույցների» արտադրության շուրջը:

«Արդյունքում հայտարարություն Է ընդունվել 177 հազար դոլար գնով ժամացույցներ շուկա հանելու մասին: Դրանց պատյանը, որը պատրաստված 24-կարատանոց ոսկուց կամ զուտ պլատինից, զարդարված Է ալմաստներով»,- նշել Է նա: Apple-ը նաեւ առաջարկում Է ժամացույց 18-կարատանոց ոսկուց պատյանով՝ 10 հազարից մինչեւ 17 հազար դոլար գնով:

Apple Watch-ի ամենաթանկ տարբերակն «Ալմաստե Էքստազն» Է: Այդ ժամացույցի պատյանում ագուցված են մեկկարատանոց ալմաստ եւ տարբեր ձեւի ավելի մանր մի քանի հարյուր քարեր: Դրա հետ առաջարկվում Է պիթոնի կաշվից գոտի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լուսանկարը` AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում