Խճանկար

ԱՄՆ-ի բնակչուհին 103 տարեկանում միջնակարգ դպրոց է ավարտել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի բնակչուհին 103 տարեկանում միջնակարգ դպրոց է ավարտել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակչուհին 103 տարեկանում ավարտել է միջնակարգ դպրոցը: Այս մասին գրում էNew York Daily News-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 103-ամյա Մարի Հանտը, ով բնակվում է Վիսկոնսին նահանգում, դպրոցը թողել է 90 տարի առաջ, որպեսզի կարողանա հոգ տանել իր ութ փոքր եղբայրների ու քույրերի մասին: «Սա այն է, ինչ մշտապես ցանկացել եմ անել: Դրա համար ես հնարավորություն չեմ ունեցել, սակայն այժմ՝ 100 տարի անց, ինձ մոտ դա ստացվեց»,- նշել է նա:

Ավարտական դիպլոմի ստանալու հանդիսավոր արարողությանը Մարի Հանտըներկայացել է սև երկար զգեստով և ակադեմիական գլխարկով:

Աղբյուրը նշում է, որ 103-ամյա կինն այժմ մտադիր է քոլեջ ընդունվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում