ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները ներկայացրել են տեսախցիկ, որը կարող Է անսահմանափակ երկար ժամանակ աշխատել առանց Էլեկտրականության եւ մարտկոցների՝ սոսկ լույսի Էներգիայով, որն օգտագործվում Է պատկերների ստեղծման համար: Մշակումը կնրեկայացվի համակարգչային լուսանկարչության խորհրդաժողովում, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Հյուսթոնում (Տեխաս): Իսկ դրա մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հակիրճ հաղորդել Է Science News-ը:
Կոլումբիական համալսարանի գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ թվային խցիկների տվիչներում եւ արեւամարտկոցներում Էլեկտրականությունը լույսի կերպափոխող տվիչներում օգտագործվում Է միեւնույն տեխնոլոգիան: «Հավերժական» խցիկն աշխատում Է լուսազգայուն տարրի (ֆոտոդիոդի) շնորհիվ, որը գործում Է երկու ռեժիմով՝ լուսահաղորդ (նկարահանում) եւ լուսաԷլեկտրական (լիցքավորում):
Բավականաչափ լույս հավաքելով մարտկոցների լրիվ լիցքավորման համար (այս գործընթացը տեւում Է ընդամենը մի քանի միլիվայրկյան)՝ սարքը կուտակված Էներգիան օգտագործում Է պատկերի ստացման եւ լիցքավորման ռեժիմի վերադարձման համար:
«Թվային պատկերների տեխնոլոգիայի բնագավառում հեղափոխությունը շարունակվում Է: Առանց Էներգիայի արտաքին աղբյուրների ավերժ գործելու ունակ խցիկը շատ օգտակար սարք Է»,- հայտարարել Է գյուտի հեղինակ Շրի Նայարը:
Լուսանկարը`Columbia University