Ավստրալիայի Ռայդ քաղաքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջարկություն է ընդունել

2 րոպեի ընթերցում

ՍԻԴՆԵՅ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը միաձայն առաջարկություն է ընդունել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի կայքը, Ռայդ քաղաքի խորհուրդն Ավստրալիայի առաջին տեղական ինքնակառավարման մարմինն է, որ դեռևս տասը տարի առաջ ճանաչել է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 14-ին ընդունված առաջարկությունը կոչված է հարգելու 1.5 մլն հայ զոհերի հիշատակը, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպանական գործողությունները, որոնք տեղի են ունեցել ռասայական, կրոնական և մշակութային անհանդուրժողականության հողի վրա:

Փաստաթուղթը, ինչպես և 10 տարի առաջ, ներկայացրել էր քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը: Ռայդ քաղաքի հայկական համայնքի բազմաթիվ անդամներ ընդգծել են առաջարկության կարևորությունը: «Ռայդ քաղաքը կրկին ցույց տվեց իր բարոյական և սկզբունքային ամուր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Շնորհակալություն եմ հայտնում քաղաքային խորհրդի անդամ Եդելյանին և մյուս անդամներին հատկապես 100-րդ տարելիցի այս տարում իրենց ցուցաբերած հաստատուն և անսասան աջակցության համար»,- ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Հայերեն English

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները