Խճանկար

Վաճառքի Է հանվել Apple-ի «խելացի ժամացույցի» բացառիկ տարբերակը՝ հատը 177 հազար դոլար գնով

2 րոպեի ընթերցում

Վաճառքի Է հանվել Apple-ի «խելացի ժամացույցի» բացառիկ տարբերակը՝ հատը 177 հազար դոլար գնով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության «խելացի ժամացույցներ» շարքում հայտնվել Է բացառիկ տարբերակ, որը պատրաստվել Է ալմաստների եւ թանկարժեք քարերի օգտագործմամբ: Ինչպես ապրիլի 15-ին հաղորդել Է Կալիֆոռնիայի ԿՌՍՍ ռադիոկայանը, Մեծ Բրիտանիայի՝ անհատական պատվերների կատարման Goldgenie Global ընկերությունն Apple-ի հետ համապատասխան համաձայնության Է հասել լյուքս բարձրագույն կատեգորիայի «խելացի ժամացույցների» արտադրության շուրջը, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը:

«Արդյունքում հայտարարություն Է ընդունվել 177 հազար դոլար գնով ժամացույցներ շուկա հանելու մասին: Դրանց պատյանը, որը պատրաստված 24-կարատանոց ոսկուց կամ զուտ պլատինից, զարդարված Է ալմաստներով»,- նշել Է նա: Apple-ի կողմից այժմ առաջարկվող «խելացի ժամացույցը» կամ Apple Watch-ը գտնվում Է ալյումինե պատյանով 349 դոլարից մինչեւ չժանգոտվող պողպատից պատյանով 549 դոլար գնային ընդգրկույթում: Apple-ը նաեւ առաջարկում Է ժամացույց 18-կարատանոց ոսկուց պատյանով՝ 10 հազարից մինչեւ 17 հազար դոլար գնով:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Apple Watch-ի ամենաթանկ տարբերակն «Ալմաստե Էքստազն» Է: Այդ ժամացույցի պատյանում ագուցված են մեկկարատանոց ալմաստ եւ տարբեր ձեւի ավելի մանր մի քանի հարյուր քարեր: Դրա հետ առաջարկվում Է պիթոնի կաշվից գոտի:

Apple Watch-ի պատվերներն սկսել են ընդունվել ապրիլի 10-ից: Ժամացույցների առաջին խմբաքանակները տերերը կստանան ապրիլի 24-ին:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում