Խճանկար

Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հեծանվով Է եկել աշխատանքի

1 րոպեի ընթերցում

Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հեծանվով Է եկել աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն ապրիլի 16-ին միացել Է քաղաքացիների՝ «Աշխատանքի՝ հեծանվով» ակցիային: Ինչպես լրագրողներին պատմել Է քաղաքագլուխը, կանգ առնելով Կիեւի կենտրոնի Անկախության մայդանում, հեծանվից օգտվելն իրեն հարմար չի եղել, քանի որ քաղաքում պայմաններ չկան այդ փոխադրամիջոցով երթեւեկելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Սակայն, նրա խոսքով՝ արդեն կա ծրագիր, եւ ամռանն իշխանությունները պլանավորում են հեծանվորդների համար գործարկել երթուղի, որը Տրոեշչինա բնակելի զանգվածից կձգվի մինչեւ քաղաքի կենտրոն: Քաղաքագլուխը պարզաբանել Է, որ երթուղու համար նշագծում Է արվելու:

«Պետք Է այնպես անել, որ հեծանիվ վարելը հարմարավետ լինի»,-ասել Է Կլիչկոն:

Լուսանկարը`sukharenko.com

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում