ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մերձակա մարգագետնում վայրԷջք Է կատարել գիրոպլան՝ մեկտեղանոց ոչ մեծ թռչող ապարատ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Օդաչուն կալանավորված Է:
Ինչպես պատմել են ականատեսները, վայրԷջքի տեղում գիրոպլանին արդեն սպասում Էին ոստիկանության աշխատակիցները: «Ոստիկանները նրան կարգադրեցին դուրս գալ թռչող ապարատից: Նա դուրս եկավ բարձրացրած ձեռքերով, ինչից հետո նրան բավականին արագ տարան»,- պատմել Է ականատեսը:
Կապիտոլիումին հարող փողոցները ժամանակավորապես փակվել են: Իրավապահ մարմինների աշխատակիցները, հետախուզելով գիրոպլանը, այնտեղ ոչ մի կասկածելի բան չեն գտել, հաղորդել Է Reuters-ը:
Կարգազանցի ինքնությունը պարզվել Է. նա 61-ամյա փոստային ծառայող Դագ Հյուզն Է Ֆլորիդայի նահանգից, հաղորդել Է ABC News-ը: Օրինախախտը ոստիկաններին բացատրել Է, որ պատրաստվում Էր ԱՄՆ-ի Կոնգրեսի բոլոր 535 անդամներին նամակներ հասցնել ընտրարշավների ֆինանսավորման բարենորոգման հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելու նպատակով: