Հայտնի են շախմատի դպրոցական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի դպրոցական օլիմպիադայի հանրապետական փուլին, որը Երեւանում կանցկացվի մայիսին` Արարատի մարզից կմասնակցեն Արտաշատի ավագ եւ Ազատաշենի հիմնական դպրոցի թիմերը: Դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլում նրանք վաստակել են, համապատասխանաբար, 14,5 եւ 7 միավոր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Ալբերտ Պետրոսյանն ասաց, որ մասնակից մյուս չորս թիմերը խաղն ավարտել են հետեւյալ արդյունքնրով. Արարատ քաղաքի թիվ 1 դպրոց` 6 միավոր, Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց` 6,5 միավոր, Այնթապի թիվ 1 դպրոց` 6 միավոր, Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց` 5 միավոր:

Մարզային փուլին, որն անցկացվել է ապրիլի 8-ին` Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում` մասնակցել են տարածքային փուլերում հաղթած վեց թիմ` 18 շախմատիստների մասնակցությամբ: Օլիմպիադան, որի գլխավոր մրցավարն էր Արարատի մարզի շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ Միքայել Մարտիրոսյանը, ընթացել է շվեյցարական մրցակարգով:

Մրցաշարի բոլոր մասնակիցներին Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են նվերներ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին