ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդարանում մեկնարկած՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք այստեղ ենք, որ կոչ անենք Թուրքիայի կառավարությունը ճանաչել Ցեղասպանությունը: Սա դժվար քայլ է, ինչպես գերմանացիների համար դժվար էր ընդունել այն, ինչ տեղի էր ունեցել հրեաների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Կարևոր է, որ ազգերն ընդունեն այն, ինչ արել իրենց նախնիները: Եվ ես գտնում եմ, որ պարոն Էրդողանը կհամաձայնի սրա հետ: Սա պաշտոնական և կոլեկտիվ հիշողության հարց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵԽ ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լինի ազգային առաջնորդների քննարկվելիք հարցը և ոչ թե գիտնականների:

Լատվիայից պատգամավոր Զանդա Կալինինա Լուկաշևիչան իր հերթին հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը կոչ է արել ԵՄ անդամ բոլոր պետություններին որպես ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները և խրախոսել հետագայում էլ օժանդակել այս առաքելությանը: ««Եվրանեսթ»-ի այս տարի ընդունած բանաձևը, որը նույնպես անդրադառնում է այս թեմային, այն տեսլականն է ընդգրկում, որ ժողովուրդների ապագա հաշտեցման համար հող նախապատրաստելն առանցքային կարևորություն ունի: Հայաստանն այս իրադարձություններին վերաբերում է որպես ցեղասպանության: ԵՄ անդամ որոշերկրներ նույնպես պաշտոնապես ճանաչել են այն և այդ մասին օրենքներ ընդգրկել իրենց ազգային օրենսդրությունում: Այնուամենայնիվ, դեռևս ընդհանուր համաձայնություն չկա 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների սահմանման հարցում»,- նշել է Լուկաշևիչան՝ ընդգծելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների վրա, և երկու կողմերի հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորել այս խնդիրը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս բանաձևի ընդունման կարևորությունն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը: Իսկ թուրքական «Դողան» գործակալությանը տված հարցազրույցում ԵԽ փոխնախագահ Անտոնիո Տայանին, անդրադառնալով ապրիլի 15-ին կայանլիք քննարկմանը, նշել էր. «Ոչ ոք որևէ օգուտ չունի Հայոց ցեղասպանությունը ժխտելուց»: Նրա խոսքով` քննարկման դրված բանաձևն աշխարհին ուղղված ուղերձ է, որ «այլևս ցեղասպանություններ չլինեն»:

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, թե Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում:

Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ է անում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճանաչի 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, նաև՝ որ երկխոսություն հաստատվի Թուրքիայի և հայերի միջև:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան