ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FlightRadar կայքի օգտատերերը, որը թույլ Է տալիս հետեւել ինքնաթիռների թռիչքներին, նկատել են, որ Air Malta ավիաընկերության օդանավը Միջերկրական ծովի երկնքում երկու սրտերի ուրվագծեր Է «նկարել»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կայքի պաշտոնական Twitter-ում:
Ավիաընկերությանը պատկանող Airbus A319-111-ը Մալթայի Լուկա քաղաքից մեկնել Է ապրիլի 14-ի երեկոյան: Նախ օդաչուն որպես թռիչքի հետագիծ Է ընտրել մեկ մեծ սիրտ, իսկ այնուհետեւ դրան ավելացրել Է երկրորդը, բայց փոքր չափի: Դրանից հետո ինքնաթիռը հետ Է վերադարձել Մալթայի օդանավակայան:
Twitter-ի օգտատերերից ոմանք ավիաընկերությանը կասկածել են այն բանում, թե թռիչքը գովազդային բնույթ Էր կրում: Մյուսներն Էլ կարծում են, թե, ամենայն հավանականությամբ, այն կատարվել Է վարժական նպատակներով: