Հայոց ցեղասպանություն

Պոլսո Հայոց պատրիարքարանը ապրիլի 24-ին պատարագ կմատուցի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքարանը ապրիլի 24-ին պատարագ կմատուցի  Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանը Ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, պատարագ կմատուցի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս»-ը: Թուրքիայի ժամանակով 9:30-ին մեկնարկելիք պատարագին Ցեղասպանության զոհերը կհիշատակվեն որպես «սրբեր» (Հայ առաքելական եկեղեցին` Մայր Աթոռ Սբ Էջմիածնում սրբադասման արարողություն կկատարի ապրիլի 23-ին-խմբ.): Լուրը ներկայացրել են նաև թուրքական լրատվամիջոցները` միաժամանակ տեղեկացնելով, որ պատարագիչ Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոտոս Աթեշյանը չի պատրաստվում հնչեցնել «ցեղասպանություն» բառը, փոխարենը կհիշատակի համատեղ ցավի մասին:

Պոլսի Հայոց պատրիարքարանը չի մասնակցի նաև ապրիլի 23-ին` ժամը 19:15 րոպեին, 100 զանգ հնչեցնելու համահայկական ակցիային, երբ Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում կղողանջեն զանգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում