Մարզային

Ցեղասպանությունը վերապրած Արարատի մարզաբնակներին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանությունը վերապրած Արարատի մարզաբնակներին ցուցաբերվեց հերթական ուշադրությունը

ԱՐՏԱՇԱՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք տարեցներին` 108-ամյա Մարիամ Շմավոնի Գրիգորյանին, 106-ամյա Հերիքնազ Բարեի Մուրադյանին եւ 100-ամյա Մարիամ Հավհաննեսի Սահակյանին, որոնք համապատասխանաբար բնակվում են Արարատի մարզի Վանաշեն, Արգավանդ եւ Այգավան համայնքներում, օրերս այցելեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ 100 տարին լրացած կանանց այցելության էին եկել նաեւ մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, բուժամբուլատորիայի աշխատողներ եւ վերոհիշյալ գյուղերի համայնքապետերը: Մեկ դարից ավելի ապրած կանանց հանձնվեցին ՀՀ առողջապահության նախարարության հատկացրած զամբյուղները` ճնշում չափելու ապարատներով, ջերմաչափով եւ հիգիենիկ պարագաներով:

Խաչատրյանը նշեց, որ ավելի քան մեկ ամիս առաջ, Արարատի մարզպետի հանձնարարականով, տարեցներին հերթական անգամ այցելել են նաեւ մարզի բժշկական կենտրոնների տնօրեններն ու բուժաշխատողները, կազմակերպել լաբորատոր գործիքային հետազոտություններ: Նրանց առողջական վիճակը ստուգել են նաեւ նեղ մասնագետները. ակնաբույժները կատարել են հերթական հետազոտությունները: Տրամադրվել է նաեւ դեղորայքային օգնություն:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում